Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարարությունը։

Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

«Մենք, հասկանալիորեն, մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին: Ըստ էության, մեզ համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են: Եվ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս՝ արդեն ընթացիկ, տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի»,- նշել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումն առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մշակվող ծրագրերին և դրանց միջոցով ընձեռնվող հնարավորություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում