Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ն դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր՝ չնայած Գրենլանդիայի հասցեին սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը շարունակում է ԱՄՆ-ն դիտարկել որպես ռազմավարական գործընկեր, չնայած Գրենլանդիայի հանդեպ ԱՄՆ հավակնություններին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիաննա Պոդեստան։

«Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն մնում է մեր միության ռազմավարական գործընկերը, և նրանց հետ, ինչպես մյուս բոլոր գործընկերների հետ, մենք ակտիվորեն աշխատում ենք այն բնագավառներում, որտեղ կան ընդհանուր շահեր, և, անշուշտ, մենք կշարունակենք դա անել տարբեր ուղղություններով, որտեղ մեր շահերը համընկնում են», - ասել է նա։

2025 թ. դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հարցով հատուկ բանագնաց նշանակելու մասին։ Ավելի ուշ նահանգապետը հաստատել է կղզին ԱՄՆ տարածքի մի մասը դարձնելու Վաշինգտոնի մտադրությունը։

Դանիայի և Գրենլանդիայի վարչապետներ Մետտե Ֆրեդերիկսենը և Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համատեղ հայտարարությամբ դատապարտել են ԱՄՆ-ի հայտարարությունները կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Նա ընդգծել է դրա ռազմավարական կարևորությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից։

Գրենլանդիան մինչև 1953 թ. Դանիայի գաղութն էր։ Այն մնում է թագավորության մաս, բայց 2009 թ. ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականությունն ինքնուրույն որոշելու հնարավորությամբ։

Եվրոպա

Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի հակահրթիռային պաշտպանության տեսանկյունից․ Վենս

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա