Իսրայելը հարվածել է Գազային՝ ՀԱՄԱՍ-ի կողմից արկի արձակմանն ի պատասխան

3 րոպեի ընթերցում

Գազա քաղաքից Իսրայելի ուղղությամբ արկ է արձակվել, սակայն արձակումը չի հաջողվել։ Իսրայելը պատասխանել է այս արձակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։

Հաղորդագրության համաձայն՝ արձանագրվել է Գազա քաղաքի տարածքից Իսրայելի ուղղությամբ արկի արձակում․ այն ընկել է Գազայի հատվածի տարածքում՝ հիվանդանոցի մոտ։

«Քիչ անց Իսրայելի պաշտպանության բանակը ճշգրտորեն հարվածել է արձակման կետին։ ԻՊԲ-ն խստորեն դատապարտում է բանակի և Իսրայելի Պետության դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու ցանկացած փորձ», - նշվում է հայտարարության մեջ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի զինվորական պաշտոնյան, որի անունը չի նշվում, հունվարի 8-ին հայտարարել է, որ թիրախային հարված է հասցվել Գազա քաղաքի մոտակայքում գտնվող հրթիռային արձակման կայանին՝ Գազայի հատվածից արկի անհաջող արձակումից հետո։

Բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է վերջին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրադադարը խախտելու համար:

Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելը սպասում է վերջին պատանդի մասունքների հանձնմանը, ինչպես նախատեսված է հրադադարի ներկայիս փուլով: Նա հայտարարել է, որ Իսրայելը չի ​​անցնի հրադադարի հաջորդ փուլին, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի վերադարձրել Գազայում դեռևս պահվող վերջին իսրայելցի պատանդի մասունքները։

Իսրայելը դեռևս չի բացել Գազայի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ անցակետը, ինչն ԱՄՆ-ի կողմից աջակցվող ծրագրի մեկ այլ պայման է, և նշել է, որ դա կանի միայն պատանդի մասունքների վերադարձից հետո։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի առողջապահական աղբյուրները տեղեկացրել են, որ իսրայելական կրակոցների հետևանքով Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայի շրջանում երեխա է զոհվել։

Բացի այդ, Գազայի հատվածի Դեյր ալ-Բալահի շրջանը և ալ-Բուրեյջ փախստականների ճամբարը նույնպես հունվարի 8-ի առավոտից ենթարկվել են ծանր հրետանային կրակոցների։

Պաղեստինյան լրատվամիջոցների տվյալներով՝ հունվարի 7-ին Իսրայելը հարվածել է Գազա քաղաքի Թուֆֆահ թաղամասում գտնվող տանը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը շարունակում են միմյանց մեղադրել համաձայնագրի լուրջ խախտումների համար։

ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է զինաթափվել և վերականգնել է իր վերահսկողությունը, քանի որ իսրայելական զորքերը շարունակում են մնալ տարածքի մոտ կեսում։ Իսրայելը հայտարարել է, որ կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ը խաղաղ ճանապարհով չզինաթափվի։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև սկսված պատերազմի հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 71 000 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 171 000-ը։ Քաղաքացիական ենթակառուցվածքների 90%-ն ավերվել ու վնասվել են, իսկ վերականգնման ծախսերը ՄԱԿ-ի կողմից գնահատվել են մոտ 70 միլիարդ դոլար։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով