Միացյալ Նահանգներ

Թրամփը ծրագրում է հասցնել ԱՄՆ ռազմական բյուջեն մինչև 1,5 տրիլիոն դոլարի

1 րոպեի ընթերցում

Թրամփը ծրագրում է հասցնել ԱՄՆ ռազմական բյուջեն մինչև 1,5 տրիլիոն դոլարի

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2027 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեն անհրաժեշտ է ավելացնել՝ հասցնելով մինչև 1,5 տրիլիոն դոլարի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել Truth Social-ում։

Նախագահը նշել է, որ մաքսատուրքերի շնորհիվ կուտակվում են զգալի գումարներ, հետևաբար ամերիկյան կողմը հեշտորեն կարող է ռազմական բյուջեն ավելացնել 1,5 տրիլիոն դոլարի՝ «հնարավորություն ունենալով ստեղծելու աննախադեպ ռազմական հզորություն ու միաժամանակ մարելու պարտքը և վճարելու զգալի դիվիդենտներ մեր երկրի՝ միջին եկամուտ ունեցող հայրենասերներին»։

ԱՄՆ կոնգրեսն ավելի վաղ հաստատել էր 2026 թվականի երկրի ռազմական բյուջեն 901 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։ Բյուջեի ցանկացած էական ավելացում պետք է հավանության արժանանա ԱՄՆ կոնգրեսի կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում