Վենեսուելան բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար. Դելսի Ռոդրիգես

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ ամերիկյան ուժերի ձերբակալումից հետո նախագահի պաշտոնակատար դարձած Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ իրենք բաց են բոլոր երկրների հետ համագործակցության համար։

«Մենք անձնատուր չենք լինի ոչ մի ագրեսիայի։ Մեր ձեռքերը մեկնված են աշխարհի բոլոր երկրներին՝ նրանց հետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է նա ելույթի ընթացքում, որը հեռարձակել է Telesur հեռուստաալիքը։

Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ երկիրը պատերազմի մեջ չէ և պատրաստ է զարգացնել տնտեսական կապերը։

«Վենեսուելան պատերազմի մեջ չէ։ Վենեսուելան խաղաղ երկիր է, որը հարձակման է ենթարկվել միջուկային տերության կողմից», - ասել է Ռոդրիգեսը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ինքն է հրաժարվել հարավամերիկյան հանրապետության հետ առևտրային հարաբերություններից, իսկ ավելի ուշ ագրեսիայի ակտ է իրականացրել նրա դեմ։ «Նա, ով հրաժարվել է մեզ հետ  համագործակցությունից, հարձակվել է մեզ վրա», - նշել է նա։

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք