Միացյալ Նահանգներ

ԱՄՆ զինված ուժերն Ատլանտյան օվկիանոսում կալանել են ռուսական դրոշի ներքո նավարկող լցանավը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերն Ատլանտյան օվկիանոսում կալանել են ռուսական դրոշի ներքո նավարկող լցանավը

Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարությունը հայտարարել է Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների շրջանում ռուսական «Մարիներա» անունը կրող լցանավը կալանելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրամանատարությունը հայտնել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

Եվրոպական հրամանատարությունը նշել է, որ լցանավի կալանումը տեղի է ունեցել ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար։

«Նավը կալանավորվել է Հյուսիսատլանտյան օվկիանոսում՝ համաձայն ԱՄՆ դաշնային դատարանի որոշման»,-նշված է գրառման մեջ։

Այս գործողությունը մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ նշելով, որ պատժամիջոցների տակ գտնվող վենեսուելական նավթի կալանքը շարունակում է ուժի մեջ մնալ ամբողջ աշխարհում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում