Եվրոպա

ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ է տեղափոխում Մեծ Բրիտանիա. The Times

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ է տեղափոխում Մեծ Բրիտանիա. The Times

ԱՄՆ-ն մի քանի ինքնաթիռ և ուղղաթիռ է տեղափոխել բրիտանական ավիաբազաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Times թերթը:

Հրատարակության տվյալների համաձայն՝ հունվարի 3-ից Սաֆոլքում և Գլոսթերշիրում գտնվող երեք բազաներում վայրէջք է կատարել առնվազն տասնչորս C-17 Globemaster տրանսպորտային ինքնաթիռից և երկու զինված AC-130J Ghostrider ուղղաթիռից բաղկացած նավատորմը։

Դրա հետ մեկտեղ Globemaster տրանսպորտային ինքնաթիռում կարող է գտնվել առնվազն հինգ MH-60M Black Hawk ուղղաթիռ և մեկ MH-47G Chinook։ Դրանք բոլորն էլ օգտագործվում են հատուկ գործողություններ անցկացնելիս։

Բազաները, որտեղ վայրէջք են կատարել ինքնաթիռները, համատեղ օգտագործվում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից։

Ինչպես նշում է The Times-ը, ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մեծ Բրիտանիայում Վենեսուելայում տեղի ունեցած գործողությունից և նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում