Մերձավոր Արևելք

Արևմտյան ափում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները հավասարազոր են ապարտեիդի. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Արևմտյան ափում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները հավասարազոր են ապարտեիդի. ՄԱԿ

Իսրայելի իշխանությունների քաղաքականությունը Հորդանան գետի Արևմտյան ափի, ներառյալ Արևելյան Երուսաղեմի պաղեստինցի բնակչության նկատմամբ հավասարազոր է ռասայական խտրականության և ապարտեիդի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելի իշխանությունների վերաբերմունքն Արևմտյան ափում բնակվող իսրայելցի վերաբնակիչների և պաղեստինցիների նկատմամբ որոշվում է «օրենքների և քաղաքականության երկու տարբեր համակարգերով»։ Վարչության փորձագետների գնահատումներով՝ դրա հետևանք է դառնում անհավասար վերաբերմունքն այս երկու խմբերի նկատմամբ «մի ամբողջ շարք կարևոր հարցերի վերաբերյալ, ներառյալ տեղաշարժը և ռեսուրսների հասանելիության  հնարավորությունը, ինչպիսիք են հողը և ջուրը»:

«Պաղեստինցիները նախկինի նման ենթարկվում են հողերի լայնածավալ բռնագրավման և ռեսուրսների հասանելիությունից  զրկման: Դա հանգեցրել է նրանց հողերից և տներից զրկման, համակարգային խտրականության այլ ձևերի հետ մեկտեղ, ներառյալ ռազմական դատարաններում քրեական հետապնդման, որի ընթացքում պարբերաբար խախտում են նրանց պատշաճ իրավական ընթացակարգի և արդար դատաքննության իրավունքները», - նշված է զեկույցում:

Ըստ վարչության գնահատումների՝ Իսրայելի իշխանությունները մտադիր են այդ «բաժանումը, սեգրեգացիան և ենթակարգությունը դարձնել մշտական՝ պահպանելու ճնշումն ու գերիշխանությունը պաղեստինցիների նկատմամբ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում