Իրանի մեջլիսի նախագահը հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կարևոր է համարում երկրում բողոքի ակցիա իրականացնողների հետ երկխոսության հաստատումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս հարցին մեջլիսի խոսնակն անդրադարձել է հունվարի 5-ին խորհրդարանում ունեցած իր ելույթում։

Մասնավորապես, Ղալիբաֆի խոսքով՝ երկխոսությունը կարևոր է, ցուցարարների բոլոր պահանջներն օրինական են, և պետք է բոլոր ջանքերը գործադրվեն՝ վերականգնելու տնտեսական կայունությունը։

Մեջլիսի նախագահը շեշտել է, որ կառավարությունը լրջորեն հանձնառու է լուծում տալու հանրային մտահոգություններին։ Նա հույս է հայտնել, որ նախատեսվող միջոցառումները կբավարարեն ցուցարարների օրինական պահանջները։

Միևնույն ժամանակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ այն անձինք, ովքեր ուղիղ կամ անուղղակի կապ ունեն օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ ու ում գործը ցույցերը խռովությունների վերածելն է, նրանց նկատմամբ արդյունավետ գործողություններ կիրականացվեն՝ պաշտպանելու հանրային անվտանգությունն ու հասարակական անդորրը։ Նա հավելել է, որ «պատմության ընթացքում Իրանը տեսել է շատ վարձկանների ու դավաճանների, և որ թշնամին հերթական անգամ կպարտվի՝ ի հեճուկս գործադրած լայնածավալ հետախուզության և մեդիա ռեսուրսների»։

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար