Վենեսուելայում հայտարարել են, որ տեղեկություն չունեն նախագահ Մադուրոյի և առաջին տիկնոջ գտնվելու վայրի մասին

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի փոխնախագահը հայտարարել է, որ կառավարությունը չգիտի Մադուրոյի և առաջին տիկնոջ գտնվելու վայրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է CNN-ը, Վենեսուելայի պետական հեռուստատեսության հետ զրույցի ընթացքում հանրապետության փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ կառավարությունը չգիտի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և առաջին տիկին Սիլիա Ֆլորեսի գտնվելու վայրը։

«Մենք պահանջում ենք նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունից անհապաղ ապացույցներ այն մասին, որ նախագահ Մադուրոն և առաջին տիկինը ողջ են»,-ասել է Ռոդրիգեսը։

Նա հավելել է, որ ԱՄՆ հարձակման հետևանքով ողջ երկրում զոհվել են պաշտոնյաներ, զինվորներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, որի  նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ