Թրամփը խոստացել է օգնել իրանցի ցուցարարներին, Թեհրանում դա որակել են որպես միջամտություն երկրի ներքին կյանքին

3 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել իրանցի ցուցարարներին, եթե Իրանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ բռնություն կիրառվի։ Իրանի իշխանությունները իրենց հերթին անպատասխան չեն թողել ԱՄՆ նախագահի հայտարարությունը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփն Truth Social սոցիալական ցանցում մասնավորապես գրել է․

«Եթե Իրանի իշխանությունները կրակեն և դաժանաբար սպանեն խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց համար սովորություն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհասնեն նրանց օգնության։ Մենք պատրաստ ենք գործողությունների։ Շնորհակալ եմ այս հարցի նկատմամբ ուշադրության համար»։

Թրամփի այս հայտարարությանն արձագանքել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Մենք կարծում ենք, որ բողոքող ձեռնարկատերերը ոչ մի կապ չունեն ապակառուցողական էլեմենտների հետ, և Թրամփը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի կողմից այս ներքին հարցին միջամտելը հավասարազոր է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը և ամերիկյան շահերի ոչնչացմանը»,- գրել է Լարիջանին X-ի իր միկրոբլոգում։

Լարիջանիի խոսքով՝ Թրամփի գրառումից հետո պարզ է դառնում, թե ով է հրահրողը և փորձում ապակայունացնել ներքին կյանքը Իրանում։ «Ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա, որ Թրամփն է սկսել այս ավանտյուրան։ Պահպանեք ձեր զինվորներին»,- գրել է Լարիջանին։

Իրանի մայրաքաղաք Թեհրանում դեկտեմբերի 29-ից բողոքի ակցիաներ էին սկսել առևտրականները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով իրանական ռիալի կտրուկ արժեզրկման առնչությամբ։ Ցուցարարները իրենց գործընկերներին կոչ էին արել փակել խանութները և միանալ իրենց ակցիային։ Իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օրեր առաջ ցուցարարներին միացել են թեհրանյան համալսարանների ուսանողները։ Ըստ իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդումների՝ բողոքի ցույցերի մասշտաբներն ընդլայնվել են՝ ընդգրկելով տարբեր քաղաքներ երկրի տարբեր նահանգներում։ Ըստ հաղորդումների՝ որոշ քաղաքներում բախումներ են արձնագագրվել անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, որոնց հետևանքով կան նաև զոհեր։ 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր հերթին Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենիին հանձնարարել է ցուցարարների հետ երկխոսություն սկսել, ինչպես նաև հայտարարել է երկրի բանկային և ֆինանսական համակարգերում բարեփոխումների մասին։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ