Հայաստան

Ձևավորվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը

2 րոպեի ընթերցում

Ձևավորվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը

Ձևավորվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը, և շուտով կմեկնարկի ակտիվ աշխատանքը՝ խորհրդի նիստերի ձևաչափերի, օրակարգային առաջնահերթությունների և համատեղ քայլերի հստակեցմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ 

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր հայտ են ներկայացրել և ընդգրկվել խորհրդի կազմում։ Միասին ունենք կարևոր առաքելություն՝ ձեր փորձն ու գիտելիքը ծառայեցնելու ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը և արդյունավետ լուծումների մշակմանը։ Առաջիկայում մեզ սպասվում է մեծ աշխատանք՝ կապված բնապահպանական քաղաքականությունների, ծրագրերի և նախաձեռնությունների քննարկման ու բարելավման հետ»,- գրել է Համբարձումյանը։ 

Նախարարը հիշեցրել է, որ 2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի COP17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, ինչը համարջումյանի բնորոշմամբ՝ բացառիկ առիթ է միավորելու պետական կառույցների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության օրակարգն ավելի ուժեղ ու տեսանելի դարձնելու համար։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում