Թուրքիա

ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է Թուրքիային F-35-երի մատակարարումը. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է Թուրքիային F-35-երի մատակարարումը. Թրամփ

Միացյալ Նահանգները «շատ լրջորեն» դիտարկում է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

ԱՄՆ ղեկավարին հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը F-35-եր կվաճառի Անկարային։

«Մենք շատ լրջորեն ենք մտածում այդ մասին», - Թրամփի խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։

Սպիտակ տան ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ մի պարագայում չի օգտագործի այդ կործանիչներն Իսրայելի դեմ:

«Նա երբեք չի օգտագործի դրանք Իսրայելի դեմ», - համոզված է  Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:

ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր F-35-երի մշակման ծրագրից 2019 թվականին, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան գնեց ռուսական զենիթահրթիռային համակարգեր։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում