ԱՄՆ-ն ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերին կհատկացնի ինն անգամ պակաս, քան նախորդ տարիներին. AP

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները 2 միլիարդ դոլար կհատկացնի ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծրագրերին, ինչը գրեթե ինն անգամ պակաս է, քան Վաշինգտոնի առավելագույն ներդրումը նախորդ տարիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի ներդրումը հասել է 17 միլիարդ դոլարի: Այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմի  կարծիքով, նույնիսկ 2 միլիարդ դոլարի չափով հատկացումը Վաշինգտոնին թույլ կտա պահպանել ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծրագրերը ֆինանսավորող ամենախոշոր դոնորի կարգավիճակը:

Գործակալությունը նշում է, որ այս կրճատումները մեծ խնդիրներ կստեղծեն ՄԱԿ-ի այնպիսի կառույցների համար, ինչպիսիք են Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար