ԱՄՆ-ն ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերին կհատկացնի ինն անգամ պակաս, քան նախորդ տարիներին. AP
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները 2 միլիարդ դոլար կհատկացնի ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծրագրերին, ինչը գրեթե ինն անգամ պակաս է, քան Վաշինգտոնի առավելագույն ներդրումը նախորդ տարիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի ներդրումը հասել է 17 միլիարդ դոլարի: Այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմի կարծիքով, նույնիսկ 2 միլիարդ դոլարի չափով հատկացումը Վաշինգտոնին թույլ կտա պահպանել ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծրագրերը ֆինանսավորող ամենախոշոր դոնորի կարգավիճակը:
Գործակալությունը նշում է, որ այս կրճատումները մեծ խնդիրներ կստեղծեն ՄԱԿ-ի այնպիսի կառույցների համար, ինչպիսիք են Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։