Թրամփի հաջորդ հանդիպումն ուկրաինական պատվիրակության հետ կկայանա հունվարին. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն ուկրաինական պատվիրակության և եվրոպացի ղեկավարների հետ պլանավորված է հունվարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք համաձայնվեցինք, որ մեր խմբերը կհանդիպեն առաջիկա շաբաթներին՝ քննարկված բոլոր հարցերն ավարտին հասցնելու համար: Մենք նախագահ Թրամփի հետ պայմանավորվեցինք, որ նա, հնարավոր է, Վաշինգտոնում  կընդունի եվրոպացի ղեկավարներին և ուկրաինական պատվիրակությանը հունվարին», - ասել է Զելենսկին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում իր Մար-ա-Լագո հանգստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո կողմերը հայտարարել են, որ ուկրաինական պատերազմի դադարեցման գործընթացը բարդ է և անհրաժեշտ կլինի առաջիկայում նոր հանդիպում անցկացնել։Այդուհանդերձ, Թրամփը նշել է, որ իրենք ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։ 

Միացյալ Նահանգներ

Շատ մոտ ենք խաղաղությանը․ Թրամփը մանրամասներ է ներկայացրել Զելենսկիի հետ հանդիպումից

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները նաև հեռախոսազրույց են ունեցել եվրոպական առաջնորդների հետ, ինչից հետո Թրամփը հայտնել է, որ բանակցությունները շարունակելու նպատակով առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպեն ամերիկյան, ուկրաինական և եվրոպական պատվիրակությունները։ Թրամփի խոսքով՝ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Վաշինգտոնում։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում