Վրաստան

Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է Հայաստան եկող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է Հայաստան եկող ճանապարհը

Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո կցորդիչով և կիսացորդիչով մեքենաների համար բացվել է Հայաստան եող Ախալցխա-Նինոցմինդա միջպետական նշանակության ճանապարհը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար վերականգնվել է Ախալքալա-Կարցախի և Ախալցխա-Նինոցմինդա միջպետական ճանապարհներով երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Վրաստանից դեպի Հայաստան և Թուրքիա ճանապարհները փակվել էին դեկտեմբերի 27-ի առավոտյան՝ ձնաբքի և ցածր ջերմաստիճանի պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում