ԱՄՆ-ն միշտ պատրաստ է ահաբեկիչների դեմ գործողությունների. Պենտագոնի ղեկավար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Պենտագոնը միշտ պատրաստ է գործողությունների ահաբեկիչների դեմ՝ նկատի ունենալով Նիգերիայում ԱՄՆ-ի հարվածները «Իսլամական պետության» թիրախներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Նախագահն անցյալ ամիս (խմբ.՝ նոյեմբերին) հստակ ասաց, որ անմեղ քրիստոնյաների սպանությունները Նիգերիայում և այլուր պետք է դադարեցվեն։ Պատերազմի նախարարությունը միշտ պատրաստ է, և ԻՊ-ն դրանում հավաստիացավ գիշերը՝ Սուրբ ծննդյան օրը։ Սպասվում է ավելին...», - գրել է նա։

Հեգսեթը նաև շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանն «աջակցության և համագործակցության համար»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր կարգադրությամբ ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել ԻՊ-ի ահաբեկիչներին Նիգերիայի հյուսիս-արևմուտքում։

Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր ահաբեկչական թիրախներին հարվածները։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Նիգերիայում հարվածներ է հասցրել ԻՊ ահաբեկիչներին

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում