Տնտեսություն

ՀԷՑ-ն ու «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ն քննարկել են ընթացիկ գործակցության շրջանակը

2 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ն ու «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ն քննարկել են ընթացիկ գործակցության շրջանակը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում գործունեություն ծավալող կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկի «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերության (C-Quadrat Ampega) գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։

Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է 2025թ. հուլիսի 18-ի ՀՀ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» թիվ 1-Ա որոշմամբ ընկերության ժամանակավոր կառավարչի նշանակումը, ինչպես նաև ս.թ. Նոյեմբերի 17-ին ՀՀ ՀԾԿՀ-ի համապատասխան որոշմամբ ՀԷՑ-ի բաշխման լիցենզիայի դադարեցումը և դրան հաջորդող գործընթացները:

Ի պատասխան հարցադրումների Ռ. Պետրոսյանը ներկայացրել է նաև ընկերության առկա ֆինանսական վիճակը և առաջիկա տարվա ներդրումային ծրագրի հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները: «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը շեշտել է, որ ողջունում և կարևորում է հուլիսից ՀԷՑ ՓԲԸ-ում պետության կողմից իրականացվող գործընթացները:

Կողմերը քննարկել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության և «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի հետ ընթացիկ համագործակցության շրջանակում առկա մի շարք հարցեր՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունը շարունակելու ակտիվ և փոխշահավետ համագործակցությունն ու դրան միտված պարբերական հանդիպումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում