5 րոպեի ընթերցում
Երևանում եզրափակվեցին ՀՀ վարչապետի հովանու ներքո դեկտեմբերի 22-25-ն անցկացված «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոցականների վոլեյբոլի մրցաշարի եզրափակչին ավելի վաղ նախորդել են համայնքային և մարզային փուլերը։
Մրցաշարին, որն անցկացվել է 6-7-րդ և 8-9-րդ դասարանների աշակերտների միջև, համայնքային փուլում մասնակցել է, ընդհանուր առմամբ, 443 դպրոցի 5067 աշակերտ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջին անգամ անցկացված վոլեյբոլի դպրոցական մրցաշարն իր մթնոլորտով, ներկաների էմոցիաներով, ինչպես նաև աշակերտների խաղի մակարդակով ցույց տվեց, որ «Վարչապետի գավաթ»-ի շրջանակում այս մարզաձևն ընդգրկելու վերաբերյալ ճիշտ որոշում է կայացվել։
«Կարծում եմ, որ մենք հիմա հասել ենք այն կետին, որն ի սկզբանե գաղափարաբանական, հայեցակարգային առումով ուզում էինք։ Մենք հիմա ունենք վեց մրցաշար՝ սեղանի թենիսի, լողի, խճուղային վազքի, հեծանվավազքի, բասկետբոլի և վոլեյբոլի լիգաներ։ Մենք վստահ ենք, որ այս վեց ուղղությունները մեզ ցույց են տալու, որ ճիշտ ճանապարհով ենք գնում՝ դպրոցականների շրջանում «Վարչապետի գավաթ» լիգա անցկացնելով։ Մենք սա, միանշանակ, կզարգացնենք։ Բոլոր դպրոցները պետք է ընդունեն ի գիտություն, որ այս մրցաշարերը լինելու են շարունակական»,-ասաց վարչապետը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ մրցաշարին ակտիվ մասնակցությունը վկայում է դրա սպասված լինելու մասին։
«Այսօր մենք ականատես ենք լինում երկարատև մի պրոցեսի վերջնարդյունքին, որովհետև այստեղ հասնելու համար յուրաքանչյուրը պետք է ամբողջ տարվա ընթացքում ջանք գործադրի, և որպեսզի որևէ մեկը հայտնվի այստեղ՝ պատվանդանին, պետք է շատ լուրջ վերաբերվի ֆիզկուլտուրային,առողջ ապրելակերպին՝ դարձնելով իր առօրյա կյանքի մասը։ Միայն այդպես կկարողանան այստեղ՝ մեզ հետ միասին, կիսել հաղթանակի բերկրանքը»,-ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ մրցաշարի պատվո հարթակը զբաղեցրած թիմերն օրինակ կծառայեն բոլոր դպրոցականների համար։
Մրցաշարի առաջինից երրորդ պատվավոր հորիզոնականները գրավեցին համապատասխանաբար՝ Երևանի Հ․177, Գեղարքունիքի մարզի Լուսակունքի, Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցների թիմերը, որոնց պարգևները հանձնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մյուս տարիքային խմբում՝ 8-9-րդ դասարանների միջև պայքարում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար՝ Երևանի Հ․ 177, Արարատի մարզի Նորաշենի և Արմավիրի մարզի Արազափի դպրոցների աշակերտները, որոնք իրենց պարգևները ստացան վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի ուսուցիչը պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:
Մասնավորապես՝ 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվեց 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով և 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: Պարգևատրվեցին նաև թիմեր մարզող ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար դրամով, 2-րդ տեղ՝ 500 հազար դրամով և 3-րդ տեղ՝ 300 հազար դրամով:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվեցին դրամական մրցանակներով, մասնավորապես՝ 1-ին տեղի համար 150 հազարական դրամով, 2-րդ տեղ՝ 100 հազարական դրամով, 3-րդ տեղ՝ 75 հազարական դրամով:
Խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար
ՀՀ Վարչապետի գավաթ. վոլեյբոլի մրցաշար