Թուրքիան ձերբակալել է ԻՊ-ի հետ կապված 115 կասկածյալի, որոնք Ամանորի նախաշեմին հարձակումներ էին նախապատրաստում

2 րոպեի ընթերցում

Թուրքական իշխանությունները հայտնել են, որ Սուրբ ծննդյան և Նոր տարվա միջոցառումների ժամանակ նախատեսված հարձակումներ են խափանել՝ ձերբակալելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 100 ենթադրյալ անդամների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Զանգվածային խուզարկություններ են իրականացվել Ստամբուլի 124 հասցեներում, առգրավվել են հրազեն, զինամթերք և «կազմակերպչական փաստաթղթեր»։

Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ ԻՊ կողմնակիցներն այս շաբաթ ակտիվորեն հարձակումներ էին պլանավորում ամբողջ Թուրքիայում, մասնավորապես՝ ոչ մուսուլմանների դեմ։

Ոստիկանությունը ձերբակալել է 115 կասկածյալի, սակայն շարունակվում են աշխատանքները ևս 22-ի որոնման ուղղությամբ, ասվում է դատախազի պաշտոնական հայտարարության մեջ։

Դատախազի գրասենյակից հայտնել են, որ կասկածյալները կապի մեջ են եղել Թուրքիայի տարածքից դուրս գտնվող ԻՊ անդամների հետ։

Այս հայտարարությունից երկու օր առաջ թուրքական հետախուզության գործակալները Աֆղանստանի և Պակիստանի սահմանին ռեյդ էին իրականացրել ԻՊ-ի դեմ։ Ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, որը, ենթադրաբար, բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում տարածաշրջանում գործող «Իսլամական պետության» թևում։ Նրան մեղադրել են քաղաքացիական անձանց դեմ հարձակումներ պլանավորելու համար։

Թուրքիան 900 կմ երկարությամբ սահման է կիսում Սիրիայի հետ, որտեղ մի քանի հատվածներում ԻՊ-ն շարունակում է գործունեությունը։

Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտնել էին, որ գործողություն են իրականացրել ԻՊ թաքստոցներից մեկի դեմ և ձերբակալել Դամասկոսում խմբավորման առաջնորդին և նրա օգնականներին։

Աշխարհ

Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Դամասկոսում «Իսլամական պետության» առաջնորդին

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26