ՀԴԲ-ն հայտնել է ԱՄՆ-ում մեկ տարում սպանությունների թվի ամենախոշոր նվազման մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հասել է մեկ տարում սպանությունների ամենախոշոր նվազման դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Փաթելը:

«ԱՄՆ-ում սպանությունների թվի ամենախոշոր նվազումը մեկ տարում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Եվ դա պատահականություն չէ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, որը լավ ոստիկաններին թույլ է տալիս կատարել իրենց գործը, հասել է հաջողության», - գրել է Փաթելը X-ում:

Ինչպես հաղորդել է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների 570 ստորաբաժանումների  վիճակագրական տվյալները, այս տարի ԱՄՆ-ում սպասվում է  սպանությունների թվի նվազում 19,8 տոկոսով՝ 2024 թվականի համեմատությամբ: Երկրում զանգվածային սպանությունների թիվը նույնպես կրճատվել է մինչև 2006 թվականից ի վեր ամենացածր մակարդակը: Բացի այդ, 23,2 տոկոսով նվազել է ավտոմեքենաների գողությունների թիվը, 18,3 տոկոսով՝ ավազակային հարձակումների թիվը և14,8 տոկոսով՝ կողոպուտների թիվը: 

Թրամփն օգոստոսի 11-ին հայտարարել է Ազգային գվարդիայի մարտիկների՝ Վաշինգտոն տեղափոխման մասին՝ հանցավորության դեմ պայքարի համար: Պետության ղեկավարը նաև քաղաքի ոստիկանությանը փոխադրել է դաշնային կառավարության վերահսկողության ներքո և հնարավոր է համարել, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնում անվտանգության ապահովմանը կարող են ներգրավվել զինված ուժերը: Համանման միջոցներ են ձեռնարկվել ԱՄՆ շատ այլ խոշոր քաղաքներում:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ