Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Գերագույն դատարանը արգելափակել է Իլինոյս նահանգ Ազգային գվարդիա ուղարկելու Թրամփի որոշումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Գերագույն դատարանը արգելափակել է Իլինոյս նահանգ Ազգային գվարդիա ուղարկելու Թրամփի որոշումը

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ Իլինոյս նահանգ Ազգային գվարդիա ուղարկելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը 6 կողմ, 3 դեմ ձայներով մերժել է վարչակազմի հայցը։ 

Գերագույն դատարանի կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ այս նախնական փուլում կառավարությունը չի կարողացել մատնանշել այն օրինական հիմքերը, որոնք թույլ կտային զինվորականներին Իլինոյսում իրականացնել իրավապահ կամ օրինաստեղծ գործունեություն։

Հոկտեմբերի 4-ին Դոնալդ Թրամփը հրամայել էր Իլինոյսի Ազգային գվարդիայի շուրջ 300 զինծառայողի անցնել ակտիվ դաշնային ծառայության՝ հիմնականում Չիկագո քաղաքում և դրա շրջակայքում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում