Արդարադատության նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները, Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և այդ շրջանակում արդարադատության նախարարության ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ստեղծման գործընթացը։

Զրուցակիցները անդրադարձել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, թվայնացման և կիբերանվտանգության ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և լոբբինգի կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Սրբուհի Գալյանը նշել է, որ թվայնացման բարեփոխումների շրջանակում արդեն հնարավոր է ՔԿԱԳ ծառայությունների՝ ծննդի և ամուսնության գրանցման, ինչպես նաև բիզնեսի գրանցման իրականացումը առցանց եղանակով։ Նա ընդգծել է, որ թվայնացվել են նաև դատավարության գործընթացները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին ուղղված օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման հարցին։

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրականացվող բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն տրամադրել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ 2026 թվականը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի։ Կողմերը կարևորել են նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման շրջանակային փաստաթղթի մշակման և ներկայացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ երկխոսությունը՝ բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ։

Հայերեն English Français ქართული Русский

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը