Թրամփը կոչ է արել կասեցնել իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հեռուստաալիքների լիցենզիաները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել մի քանի ամերիկյան հեռուստաընկերությունների՝ պնդելով, որ նրանց լրատվական և ժամանցային ծրագրերը բացասաբար են տրամադրված իր և Հանրապետական ​​կուսակցության նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Truth Social հարթակի իր էջում։

«Եթե հեռուստատեսային լրատվական թողարկումները և նրանց երեկոյան շոուները գրեթե 100%-ով բացասական վերաբերմունք ունեն նախագահ Դոնալդ Թրամփի, MAGA-ի (խմբ․՝ «Կրկին հզորացնենք Ամերիկան») և Հանրապետական ​​կուսակցության նկատմամբ, մի՞թե չպետք է կասեցվեն նրանց չափազանց արժեքավոր հեռարձակման լիցենզիաները։ Ես ասում եմ՝ այո՛», - գրել է նա։

Մեկ այլ գրառման մեջ Թրամփը քննադատել է CBS, ABC և NBC հեռուստաալիքների երեկոյան ժամանցային ծրագրերի հաղորդավարներին՝ նշելով, որ նրանք ունեն երեք ընդհանուր բան՝ «բարձր աշխատավարձեր, տաղանդի պակաս և չափազանց ցածր վարկանիշ»։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ