Աշխարհ

Լուվրի թանգարանը հայտնի կողոպուտից հետո մետաղական ձողեր է տեղադրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին

1 րոպեի ընթերցում

Լուվրի թանգարանը հայտնի կողոպուտից հետո մետաղական ձողեր է տեղադրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին

Լուվրի թանգարանը մետաղական ձողեր է ամրացրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին, որտեղից գողերը վերջերս ներխուժել էին և 102 մլն դոլար արժողությամբ զարդեր գողացել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը:

Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի անվտանգության չափանիշները խիստ ուսումնասիրության են ենթարկվում հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտից հետո:

Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթեյնբոքն ասել է, որ դա պարտավորվել էին անել մինչև տարեվերջ: Քննարկումներ են ընթանում մյուս պատուհաններին ևս նման ցանցեր ամրացնելու վերաբերյալ: 

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և «Ապոլլոն» սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում