Շիրակի մարզում ամփոփել են մարզական տարին

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունելություն էր կազմակերպել 2025 թվականին Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, միջազգային այլ մրցաշարերում հաջողությունների հասած, Շիրակի մարզը ներկայացնող մարզիկների և նրանց մարզիչների համար։  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2025 թվականի ընթացքում Շիրակի մարզը ներկայացնող մարզիկները ՀՀ պաշտոնական առաջնություններում վաստակել են շուրջ 500 մեդալ՝ 166 ոսկի, 146 արծաթ և 183 բրոնզ։ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում և Բալկանյան խաղերում Շիրակի մարզի մարզիկները նվաճել են 102 մեդալ՝ 55-ը ոսկի, 20-ը արծաթ և 27-ը բրոնզ։

Միջոցառման ժամանակ մարզպետը խոսել է մարզիկների կարևոր դերակատարության մասին՝  շնորհավորելով նրանց այս մեծ ձեռքբերումների համար։ 

«Մենք քննարկում էինք հանդիպման ֆորմատը, ինձ համար նախընտրելի տարբերակն այն եղավ, որ հանդիպմանը բոլորդ մասնակցեք, բոլորիդ հետ ունենանք ջերմ ու անմիջական շփում՝ մեր սկսնակ մարզիկներից մինչև վետերաններ։ Մեր մարզիկները, մարզիչներն ու վետերաններն ահռելի գործ են արել Շիրակի մարզն ու Գյումրին մարզական մայրաքաղաք կոչելու, մեր գլուխը բարձր պահելու համար։ Շատ դեպքերում մեր մարզիկների հետևում մարդիկ են, որոնք քիչ եռանդ չեն խնայել, և մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը։ Դուք եք Գյումրու, Շիրակի մարզի հպարտությունը, մեր բերանը լեզու դնողը։ Սերունդները կփոխվեն, բայց ձեր շնորհիվ մեր նորեկները ձեզանից շատ սովորելու բան կունենան, ու դուք եք լինելու այն ուղենիշը, որը տանելու է նոր սերնդին դեպի հաղթանակ ու ձեռքբերումներ։ Մենք հպարտ ենք ձեզանով»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ մարզական տարբեր առաջնություններում մեդալներ ու մրցանակներ շահած մարզիկներին նոր հաղթանակներ, իսկ մարզիչներին՝ ոգևորվելու բազմաթիվ առիթներ մաղթելով։

Հայերեն

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել