Ռուսաստան

Սիրիայի բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Սիրիայի բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին և Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհեֆ Աբու Քասրան Մոսկվա են ժամանել բանակցություններ վարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ սիրիական պատվիրակության կազմում են նաև Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ։

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Դամասկոսն ու Մոսկվան կքննարկեն երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում