Միացյալ Նահանգներ

Թրամփը Տոկաևին որպես նվեր ուղարկել է Սպիտակ տան խորհրդանշական բանալին և բեյսբոլի գլխարկ

1 րոպեի ընթերցում

Թրամփը Տոկաևին որպես նվեր ուղարկել է Սպիտակ տան խորհրդանշական բանալին և բեյսբոլի գլխարկ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մի քանի նվեր է ուղարկել, այդ թվում՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալին և բեյսբոլի գլխարկ՝ ամերիկացի առաջնորդի ինքնագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։

«Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովի հետ կիսել է իր տպավորությունները այս տարվա նոյեմբերին Օվալաձև աշխատասենյակում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ կայացած իր հանդիպման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը նաև Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մի քանի նվեր է ուղարկել, այդ թվում՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալին և բեյսբոլի գլխարկ՝ իր ինքնագրով», - Ժելդիբայի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ ղեկավարը Ղազախստանի նախագահին փոխանցել է ջերմ անձնական բարեմաղթանքներ, ընդգծել իր հարգանքը և նրան բնութագրել որպես հրաշալի մարդ ու փորձառու պետական ​​գործիչ՝ միջազգային գործընթացների խորը և հավասարակշռված ընկալմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում