Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»

3 րոպեի ընթերցում

ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը դեկտեմբերի 23-ին նշում է ծննդյան 97-ամյակը: 

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ մաեստրո Չեքիջյանի ծննդյան օրը նշվում է համերգով, որը կայանալու է դեկտեմբերի 23-ին ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Համերգային ծրագրում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի կատարմամբ կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»։ 

Ավելի քան վեց տասնամյակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ որպես Հայաստանի մշակութային դեսպան, մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում է հայ երգն ու երաժշտությունը:

Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 873 համերգ, ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում՝ Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներ, հանդես է եկել 70 անվանի սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, այդ թվում՝ ԽՍՀՄ Պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսաստանի Մեծ թատրոնի և այլ նվագախմբերի հետ՝ թողարկելով նաև բազմաթիվ սկավառակներ: Մաեստրոն հեղինակել է «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Նշանավորելով և կարևորելով Չեքիջյանի անգնահատելի ներդրումն ու վաստակը հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մշակութային հաստատությունների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումն ու միջավայրի բարելավումը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին 2 տարիների ընթացքում շուրջ 10,5 մլն դրամ է հատկացրել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի փորձասենյակի նորոգման և գրասենյակային նոր գույքի ձեռքբերման համար: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծննդյան օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում է Մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, մաղթում քաջառողջություն, երկարակեցություն և ստեղծագործական ներշնչումներ:

Հայերեն

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել