Թրամփը հայտարարել է նոր դասի երկու ռազմանավ կառուցելու պլանների մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջրյա նավատորմի արդիականացման և նավաշինության վերականգնման գործում Սպիտակ տան ջանքերի շրջանակներում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար կստեղծվի նոր դասի երկու ռազմանավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը։

«Ես հավանություն եմ տվել ռազմածովային ուժերի համար երկու միանգամայն նոր, շատ մեծ, մեր կողմից երբևէ կառուցված ամենամեծ գծանավերի շինարարությունը սկսելու պլանին», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը նշել է, որ նավերը հանդերձված կլինեն «բարձրակարգ հրանոթներով ու հրթիռներով», հիպերձայնային զենքերով, ռելսոտրոններով, թևավոր հրթիռներով, «աշխարհի ամենակատարելագործված լազերներով» և կղեկավարվեն արհեստական ​​բանականությամբ։

«Մենք կարծում ենք, որ այս նավերը կլինեն առաջիկա տարիներին արտադրվող բոլորովին նոր դասի առաջին նավերը», - հավելել է նախագահը։

Թրամփն ասել է, որ նավերի կառուցումը կտևի մոտավորապես երկուսուկես տարի։

Սկզբում նախատեսվում է կառուցել երկու նման նավ, ապա՝ ութ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահը պլանավորում է կառուցել մինչև 20-25 նման նավ, որոնք, նրա խոսքով, կդառնան «ամերիկյան ռազմածովային նավատորմի դրոշակակիրները»։

«Դրանք կօգնեն պահպանել ամերիկյան ռազմական գերազանցությունը, վերակենդանացնել ամերիկյան նավաշինական արդյունաբերությունը և վախ սերմանել ամբողջ աշխարհում Ամերիկայի թշնամիների շրջանում», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

«Մենք ներկայում նաև կառուցում ենք երեք խոշոր ավիակիր՝ ի լրումն արդեն գոյություն ունեցողների», - ասել է Թրամփը նավաշինության թեմայով ելույթի ժամանակ։

Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ-ն պատրաստվում է կառուցել 12-ից 15 «միանգամայն նոր սուզանավ»։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում