Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգության համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է ազգային անվտանգության համար, և որ իր նշանակած հատուկ բանագնացը կգլխավորի այդ ուղղությամբ ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

«Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, այլ ոչ թե հանքանյութերի.... Եթե նայեք Գրենլանդիային, նայեք ափից վերև և ներքև, ամենուրեք կտեսնեք ռուսական և չինական նավեր։ Այն մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այն պետք է մերը դառնա», - լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդայի նահանգում՝ հավելելով, որ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին ցանկանում է «գլխավորել այդ արշավը»։

Դեկտեմբերի 21-ին Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց, ինչը դժգոհություն է առաջացրել ինչպես Դանիայում, այնպես էլ թագավորության կազմի մեջ մտնող ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայում։ 

Եվրոպա

Դանիան հորդորել է ԱՄՆ-ին հարգել իր տարածքային ամբողջականությունը

Թրամփն իր երկրորդ նախագահության սկզբից ակտիվորեն հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա ԱՄՆ-ի մաս՝ դա պատճառաբանելով կղզու ռազմավարական կարևորությամբ և հանքանյութերով։ 2024 թ. հունվարին նահանգապետի պաշտոնը ստանձնած Լենդրին աջակցում է այս գաղափարին։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին։ 

«Չի կարելի անեքսիայի ենթարկել մեկ այլ երկիր՝ նույնիսկ միջազգային անվտանգության վերաբերյալ փաստարկներով։ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, և ԱՄՆ-ն չի կարող զավթել Գրենլանդիան», - հայտարարել են նրանք։

Գրենլանդիան, որը նախկինում դանիական գաղութ էր և ունի մոտ 57 000 բնակչություն, 2009 թվականի համաձայնագրով իրավունք ունի անկախություն հռչակել, սակայն դեռ մեծապես կախված է ձկնորսությունից և դանիական սուբսիդիաներից։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ