Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարը շնորհավորել է Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը շնորհավորել է Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ։ 

«Արմենպրես»–ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․ 

«Հարգելի՛ էներգետիկներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ։

Ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման, տնտեսական առաջընթացի և յուրաքանչյուր քաղաքացու առօրյա բարեկեցության համար։

Էներգետիկ համակարգի անխափան գործունեությունը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, ճշգրտություն և շարունակական զարգացում։

Այս աշխատանքի արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս: Ավելին՝ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։

Այս օրը ևս մեկ առիթ է՝ գնահատելու ձեր ներդրումը Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման, ոլորտի արդիականացման և նորարարական լուծումների ներդրման գործում։

Մաղթում եմ ձեզ առողջություն, անվտանգ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ և շարունակական զարգացում՝ ի բարօրություն մեր երկրի։

Շնորհակալություն ձեր կարևոր առաքելության և կատարած աշխատանքի համար»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում