Հաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջեն

3 րոպեի ընթերցում

Գյումրու ավագանին դեկտեմբերի 19-ի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեց քաղաքի 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի 2026 թվականի բյուջեն  կազմում է 7 մլրդ 582 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ այն ավելացել է մոտ 400 մլն-ով։  Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունմանը դեմ քվեարկեցին ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամները`  հաշվի առնելով 2025 թվականի  թերացումները, սակայն նախագիծը՝ նիստին ներկա մյուս 18 ավագանիների կողմ քվեարկությամբ՝ հաստատվեց:

2026 թվականի բյուջեի կազմման հիմքում դրվել է Գյումրի համայնքի 2025–2029 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը։ Բյուջեի եկամուտները ձևավորվելու են համայնքի սեփական եկամուտների, ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների և նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների հաշվին, որոնք ուղղվելու են համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը։

Բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են համայնքի բնակիչներին որակյալ և մատչելի ծառայությունների մատուցումը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացումը, բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի և ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը, փողոցների և մայթերի ասֆալտապատումը, քաղաքային լուսավորության ցանցի ընդլայնումն ու արդիականացումը, աղբահանության և սանմաքրման կազմակերպումը, զբոսայգիների և պուրակների կանաչապատ տարածքների ավելացումն ու պահպանումը։

Նախատեսվում է նաև կրթական, մշակութային և մարզական կյանքի աշխուժացում, համայնքային ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական կրթական հաստատությունների պայմանների բարելավում, սոցիալապես անապահով խավերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում, ինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված միջոցառումներ։Բյուջեն կազմված է վարչական և ֆոնդային մասերից, եկամուտների կանխատեսումները կատարվել են նախորդ տարիների փաստացի տվյալների և առկա բազաների հիման վրա։ 

Նախատեսվում  քսան տոկոսով ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների, իսկ տասը տոկոսով՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձերը:

 

 

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը