Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է բոլոր ռազմավարական պահուստները
1 րոպեի ընթերցում

Ուկրաինական կողմը գործնականում կորցրել է բոլոր ռազմավարական պահուստները, և դա պետք է նրան սթափեցնի հակամարտությունը խաղաղ միջոցներով ավարտելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նրա համար խնդիրը նաև այն է, որ մեր զորքերի ակտիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում հակառակորդը, դատելով ըստ ամենայնի, ռազմավարական պահուստների շատ լուրջ կորուստներ է ունեցել, գործնականում ոչինչ չի մնացել», - դեկտեմբերի 19-ին «Ուղիղ գծի» ժամանակ ասել է Պուտինը։
«Եվ սա շատ էական հանգամանք է, որը, հուսով եմ, պետք է սթափեցնի Ուկրաինայի, Կիևի ռեժիմին՝ լուծելու բոլոր վիճելի հարցերը և այս հակամարտությունն ավարտելու խաղաղ ճանապարհով», - հայտարարել է նա։