Միացյալ Նահանգներ

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Կրեմլի խոսնակին հարց են ուղղել՝ արդյոք նման հանդիպման հնարավորություն քննարկվել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ։

«Անշուշտ, և ավելի վաղ նույնպես նման պոտենցիալ հնարավորության մասին հիշատակվել է, և այդպիսի հնարավորություն կլինի», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում