Ռուսաստան

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

Տարբեր խախտումներ թույլ տված մոտ 100 հազար միգրանտ է Ռուսաստանից արտաքսվել մեկուկես տարվա ընթացքում, ևս շուրջ 200 հազար օտարերկրացու համար սահմանափակվել է մուտքը երկիր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության ղեկավարի տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման ծառայության պետ Անդրեյ Կիկոտը։

«Արտաքսման դեպքերը 2,6 անգամ ավելացել են։ Արդյունքում՝ մենք արտաքսել ենք շուրջ 100 հազար մարդու, որոնցից 75 հազարին՝ հարկադրաբար», - ասել է Կիկոտը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ կանխարգելիչ աշխատանքների արդյունքում ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայության ստորաբաժանումների կողմից արգելվել է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել 197 հազար օտարերկրացու, որոնք խախտել են երկրի օրենսդրությունը։

Ընդհանուր առմամբ, մեկուկես տարվա ընթացքում ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտել է 800 հազար օտարերկրացի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում