Միացյալ Նահանգներ

Պուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասին

Մոսկվայի և Վաշինգտոնի շփումները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ վարչակազմի հետ մեր շփումներին, ապա դրանք շարունակվում են: Մենք շփման մեջ ենք ԱՄՆ վարչակազմի հետ, և շփման մեջ ենք մինչև հիմա: Եվ հույս ունեմ, որ այդ շփումները կշարունակվեն», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նա նաև նշել է, որ իր ընկալմամբ՝ ԱՄՆ նախագահը տրամադրված է Ռուսաստանի հետ դրական, կառուցողական աշխատանքի։ Պուտինի խոսքով՝ բոլորն արդեն գիտեն շփումների մասին հատուկ ծառայությունների գծով, վարչակազմի այն ներկայացուցիչների գծով, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակում է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու համար:

«Այս ամենը գործում է: Հույս ունեմ, որ դա, ի վերջո, կհանգեցնի դրական արդյունքի», - հավելել է Ռուսաստանի ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում