ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածներ է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող երկու նավի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ կետային հարվածներ են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող երկու նավի, որոնք, ենթադրաբար, թմրանյութեր էին փոխադրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը:

«Դեկտեմբերի 18-ին պատերազմի նախարար Հեգսեթի հրահանգով Southern Spear (Հարավային նիզակ) միացյալ օպերատիվ խումբը մահացու կինետիկ հարվածներ է հասցրել միջազգային ջրերում երկու նավի, որոնք կառավարվում են ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների կողմից», - հայտարարել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։

Նշվում է, որ զոհվել է հինգ մարդ։ 

«ԱՄՆ-ի զինծառայողներից ոչ ոք չի տուժել», - հաղորդել է հրամանատարությունը։

Սա արդեն շաբաթվա ընթացքում ամերիկացի զինծառայողների երրորդ գրոհն է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող նավերի վրա։

Սեպտեմբերից ի վեր Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում հարվածների է ենթարկվել շուրջ 30 նավ, որոնք Միացյալ Նահանգների կողմից կասկածվում էին թմրանյութեր փոխադրելու համար։ Այս հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը