ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ընդլայնում են համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզային փրկարարական վարչությունները դեկտեմբերի 12-ից 16-ը հյուրընկալել էին Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային ներկայացուցիչներին և կամավորներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները մասնակցել են մասնագիտական սեմինար-պարապմունքների, որտեղ քննարկվել են մարզերին բնորոշ քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրները, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության արդյունավետ միջոցառումները և երկկողմ փոխգործակցության ուղղությունները:

Ճանաչողական այցերի շրջանակում հրշեջ-փրկարարները կամավորներին ներկայացրել են արտակարգ իրավիճակներում օգտագործվող հատուկ գույքի և սարքավորումների առանձնահատկությունները, տեխնիկական հնարավորությունները, արտակարգ դեպքերին արձագանքման մեխանիզմները:

Կամավորները ծանոթացել են նաև մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների աշխատանքային գործընթացին, տեխնիկական ներուժին և արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգին:

Գերատեսչությունից նշում են, որ նման հանդիպումները միտված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Փորձի փոխանակումը և համատեղ աշխատանքների պլանավորումը նպաստում են հանրային անվտանգության համակարգի ամրապնդմանն ու արտակարգ իրավիճակներում արդյունավետ արձագանքման ապահովմանը:

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար