Թրամփն ամերիկյան բանակն անվանել է աշխարհի ամենաուժեղը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ բանակն աշխարհի ամենահզոր բանակն է, և դա անհերքելի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն իր հայրենակիցներին ուղղված ելույթում։

«Մենք այժմ ունենք աշխարհի ամենահզոր բանակը, և դա անհերքելի է։ Ես վերականգնեցի ամերիկյան հզորությունը, 10 ամսվա ընթացքում կարգավորեցի ութ պատերազմ և ավարտեցի պատերազմը Գազայում՝ 3000 տարվա ընթացքում առաջին անգամ խաղաղություն բերելով Մերձավոր Արևելքին, և ապահովեցի պատանդների ազատ արձակումը՝ թե՛ ողջ մնացած, թե՛ մահացած»,-նշել է նա։

CNN-ի փոխանցմամբ՝ նա նաև խոստացել է, որ հաջորդ տարի իր ազգն ավելի ուժեղ կլինի։

«Տասնմեկ ամիս առաջ ես ժառանգեցի խառնաշփոթ, և ես այն շտկում եմ»,-ասել է Թրամփը՝ քննադատելով նախկին իշխանություններին։ 

Նախագահ Թրամփը բարձր է գնահատել իր վարչակազմի աշխատանքը՝ գովաբանելով անօրինական միգրացիայի հոսքը զսպելու ջանքերը և ընդգծելով տնտեսության մեջ գրանցած հաջողությունները։

«Վերջին յոթ ամիսների ընթացքում ոչ մի անօրինական ներգաղթյալի մեր երկիր մուտք գործելու թույլտվություն չի տրվել, մի սխրանք, որը բոլորը համարում էին բացարձակապես անհնար»,-նշել է նա։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում