Հայաստան

Երևանում բացվեց Big Christmas Market with Coca-Cola 2025 ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը

4 րոպեի ընթերցում

Երևանում բացվեց Big Christmas Market with Coca-Cola 2025  ամանորյա ամենամեծ  ցուցահանդես-տոնավաճառը

Ամանորյա հրաշքը վերադառնում է. Big Christmas Market with Coca-Cola 2025 ամանորյա ամենամեծ  ցուցահանդես-տոնավաճառն արդեն 5-րդ անգամ գալիս է տոնական հեքիաթն էլ ավելի հետաքրքիր ու գունեղ դարձնելու: 

Դեկտեմբերի 17-21-ը «Մերիդիան» կենտրոնում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված 250-ից ավելի ընկերությունները, որոնց մեծ մասը հայկական արտադրության ապրանքներ կամ ծառայություններ են ներկայացնում, կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հասարակայնության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ այս տարի ցուցահանդես-տոնավաճառի շուրջ հավաքվել են շատ տարբեր գործարարներ:

«Այստեղ այցելուները կարող են գտնել ամեն ինչ ամանորյա սեղանի համար, ինչպես նաև նվերներ՝ բոլոր տարիքային խմբերի համար։ Մենք այս հինգ օրերի ընթացքում վերածվում ենք առևտրի ու ժամանցի յուրատեսակ կենտրոնի, որն առաջարկում է լրիվ նոր փորձառություն այցելուին, որովհետև այստեղ, բացի բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված ֆանտաստիկ ժամանցից, կա նաև խնայելու մեծ հնարավորություն»,- ասաց Դիանա Հարոյանը:

Ընկերության համահիմնադիրը նշեց՝ Big Christmas Market with Coca-Cola-ն միտված է Հայաստանում փոքր ու միջին բիզնեսների զարգացմանը: Ըստ նրա՝ շատ բիզնեսներ չունեն ֆիզիկական խանութներ, և այս ցուցահանդեսը լավագույն հարթակն է՝ հանդիպելու  սիրելի բրենդներին ու հաճախորդներին: 

Իսկ ամանորյա շունչն ու տրամադրությունը առանց Coca-Cola-ի անհնար է պատկերացնել: Տարիներ շարունակ «Տոներն են մոտենում» կարգախոսով ընկերությունը ստեղծում է տոնական միջավայր: 

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հայաստան, Ուկրաինա և Մոլդովա ապրանքատեսականու ինտեգրման ղեկավար Արմինե Ղազարյանն էլ  նշեց, որ այս հինգ տարիների ընթացքում Big Projects-ի  հետ միասին Coca-Cola-ն իսկական տոն է ստեղծում:

«Այս տարի, ինչպես ամեն տարի, մենք փորձում ենք նոր անակնկալներ բերել: Այս տարի ևս ունենալու ենք Սանտայի դպրոցը։ Մենք առաջարկում ենք մեր քաղաքի հյուրերին և բնակիչներին գալ մեր տաղավար, սովորել Սանտայի հմտություններ և անել փոքր բարի գործեր, որովհետև փոքր բարի գործերի շնորհիվ է, որ տոնը հրաշք է դառնում։ Ինչպես նաև դեկտեմբերի 18-ին մեկնարկելու է մեր ամանորյա քարավանը, և այս տարի մենք լինելու ենք Հայաստանի 20 քաղաքներում և գյուղերում՝ բերելով տոն մեր երկրի բնակիչներին»,- ասաց նա։

Էլ ինչ ամանորյա ցուցահանդես առանց անակնկալների. Big Christmas Market with Coca-Cola 2025-ին գործելու են նաև ամանորյա հատուկ առաջարկներ և զեղչեր:

Idram և IDBank-ի մարքեթինգի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանն էլ ուրախությամբ ընդգծեց, որ հինգերորդ տարին է, ինչ Idram-ը և IDBank-ը Big Christmas Market with Coca-Cola-ի կողքին է՝ որպես հովանավոր և ֆինանսական գործընկեր:

 

«Յուրաքանչյուր տարի շատ ակտիվ պատրաստվում ենք, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք հետաքրքիր անակնկալներ մատուցել։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի գործարքները լինեն ավելի շահավետ, ավելի մատչելի, ավելի հարմար, իսկ մեր վաճառքի կետերը կարողանան էլ ավելի արագ և հարմար տարբերակով վճարումներ ընդունել։ Այս օրերի ընթացքում Idram և IDBank հավելվածով վճարելիս՝ հաճախորդները կկարողանան կուտակել ակնթարթային idcoin-ներ և տեղում օգտագործել»,-ասաց Տաթևիկ Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ կուտակված  idcoin-ները հաճախորդները կարող են օգտագործել ոչ միայն ցուցահանդեսի օրերին, այլ նաև դրանից դուրս:

Big Christmas Market with Coca-Cola -ի մուտքն անվճար է և ազատ   բոլորի համար: 

Նշենք, որ 15 րոպեն մեկ գործելու են նաև անվճար փոխադրամիջոցներ` Հանրապետության հրապարակից դեպի «Մերիդիան» կենտրոն և հակառակ ուղղությամբ։

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում