Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան դեկտեմբերի 18-ին կայցելի Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Շեկերինսկան նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում