Կանխվել է ՀՀ տարածքով 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի տարանցիկ փոխադրման փորձ

3 րոպեի ընթերցում

Օրերս «Ագարակ» սահմանային անցակետում Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանած բեռնատար ավտոմեքենան և կցորդը, որի արդյունքում կասկածներ են առաջացել Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարի կցորդի առջևի մասում գաղտնարանի առկայության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ըստ աղբյուրի՝ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, որից հետո Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների հետ համատեղ, օգտագործելով տեխնիկական միջոցներ՝ իրականացվել է բեռնատար մեքենայի և կցորդի զննությունը։

Մաքսային զննման արդյունքում նշված բեռնատարի կցորդի նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել է 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթներ՝ լցված «հերոին» տեսակի թմրամիջոցով։

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա.Ա.-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Քրեական վարույթի շրջանակում դատարանի համապատասխան որոշման հիման վրա նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է, ընտրվել կալանավորումը։ 

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով տեղափոխվեր Վրաստան։

Ներկայում ՊԵԿ մաքսային ծառայողների և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցները ՀՀ տարածքով տեղափոխումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները՝ տեսանյութում. 

Հայերեն Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը