Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Գազայի անվտանգության ուժերի ստեղծմանը մասնակցել ցանկացող երկրների թիվն աճում է

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Գազայի անվտանգության ուժերի ստեղծմանը մասնակցել ցանկացող երկրների թիվն աճում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի ձևավորմանն անմիջականորեն մասնակցելու ցանկություն ունեցող երկրների թիվը շարունակում է աճել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Ավելի ու ավելի շատ երկրներ են միանում։ Նրանք արդեն մասնակցում են, բայց կուղարկեն այնքան զորք, որքան ես կխնդրեմ նրանց ուղարկել: Նրանք ցանկանում են տեսնել խաղաղություն։ Մենք ունենք ավելի քանի 59 երկիր», - ասել է Թրամփը:

Նա նաև նշել է, որ այդ երկրների թվում կան որոշները, որոնք Մերձավոր Արևելքում չեն, սակայն ցանկանում են ներգրավվել ուժերում։

Կայունացման ուժերի գործունեության մեկնարկի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ «դրանք արդեն գործում են որոշակի ձևով»։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով դա կլինի կամ որ երկրներն են արդեն պարտավորվել մասնակցել խաղաղապահ ուժերին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում