Քաղաքականություն

Նման քննարկումներ չկան․ Ռուբինյանը՝ TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին

1 րոպեի ընթերցում

Նման քննարկումներ չկան․ Ռուբինյանը՝ TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին

TRIPP նախագծում ռուսական կողմի հնարավոր ներգրավվածության շուրջ քննարկումներ չկան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ռուսական կողմից հնչած հայտարարությանը՝ նախագծին մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ։ 

Անդրադառնալով հարցին,թե արդյոք Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի հետ՝ Ռուբինյանը բացասական պատասխան տվեց։

«Նման քննարկումներ չկան»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը։ 

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտնել էր, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել հայկական կողմի հետ TRIPP-ի պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Նա նշել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա, տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում