Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու որևէ հավակնություն չունի․ Սարգիս Խանդանյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի համագործակցության որոշակի շրջանակ, սակայն կառույցին անդամակցելու որևէ հավակնություն չունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայության վերաբերյալ հարցին։  

«Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետև նախ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Հայաստանն ունի համագործակցության որոշակի շրջանակ ՆԱՏՕ-ի հետ, որը որևէ կերպ չի ենթադրում ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Խանդանյանը։ 

Խանդանյանը նպատակահարմար չհամարեց  Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայության մասին խոսելը։ 

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։ 

«Մինչև այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,-ասել էր վարչապետը։

Հայերեն English Español فارسی ქართული Русский 中文

ԿԸՀ-ն հերթական համարներ է դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Եվրոպական ինդեքսներ - 13/11/26

Ամերիկյան ինդեքսներ - 13/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 13/11/26

Նավթի գներն աճել են - 13/11/26

Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով գերազանցել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը