Միացյալ Նահանգներ

Թրամփը ստորագրել է ֆենտանիլը որպես զանգվածային ոչնչացման զենք դասակարգելու հրամանագիր

1 րոպեի ընթերցում

Թրամփը ստորագրել է ֆենտանիլը որպես զանգվածային ոչնչացման զենք դասակարգելու հրամանագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ֆենտանիլը և դրա հիմնական քիմիական տարրերը դասակարգվում են որպես զանգվածային ոչնչացման զենք։ 

«Ֆենտանիլի արտադրությունն ու տարածումը, որը հիմնականում իրականացվում է կազմակերպված հանցավոր ցանցերի կողմից, սպառնում է մեր ազգային անվտանգությանը և խթանում անօրինականությունը մեր կիսագնդում ու մեր սահմաններին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Թրամփի հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 

«Սույնով ես ֆենտանիլը հայտարարում եմ անօրինական և դրա հիմնական քիմիական տարրերը դասակարգում որպես զանգվածային ոչնչացման զենք։ Ոչ մի ռումբ չի անում այն, ինչ սա է անում։ Որքան մեզ հայտնի է, դրա պատճառով տարեկան մահանում է 200 հազարից մինչև 300 հազար մարդ։ Այսպիսով, մենք ֆենտանիլը պաշտոնապես դասակարգում ենք որպես զանգվածային ոչնչացման զենք»,-հայտարարել է Թրամփը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում