Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի հակակոռուպցիոն համաժողովին
1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կատարի Պետությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Սրբուհի Գալյանը Դոհայում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11)։
Նախարարը ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ներկայացրել է իրականացվող հիմնական ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտին, հակակոռուպցիոն մարմինների գործունեությանը, ինչպես նաև կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում իրականացված բարեփոխումներին։
Սրբուհի Գալյանը կարևորել է նաև թափանցիկության բարձրացումը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը և UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրումը։