Մշակույթ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատարին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ժամանակ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ կարևորելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտներում համագործակցության իրավապայմանագրային հարցերի վերաբերյալ՝ անդրադառնալով բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության համաձայնագրերի ստորագրմանը:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նա բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցությունը նշված ուղղություններով։

Քննարկվել են նաև Ուկրաինայում գործող հայկական դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և կարևորել շարունակական շփումների ու գործնական քայլերի իրականացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում